| Հաստատության առաքելությունը |
|---|
Հարգարժան ծնողներ, սիրելի աշակերտներ…
Նոր մարտահրավերների դարաշրջան թևակոխած մեր «ալեհեր, բայց նոր ու ջահել» պետությունը արդեն քառորդ դար է ապացուցում է, որ անկախ ապրելու իրավունքն հիրավի է ձեռք բերել: Այս մեծ շնորհի մեջ իրենց դերն ու նշանակությունն ունեն մեր նախնիները, բայց այդ իրավունքը վաստակել են մեր հայրերը, և մենք` նրանց գործը շարունակողներս, այսօր մեծ հույս ենք կապում մեր զավակների հետ: Եթե ծնեղներն իրենց զավակներին ճիշտ մեծացնեն ու կրթեն, որդիներն էլ լավ ժառանգ ու իրենց ծնողների փառքը կլինեն: «Եթե արտերը չմշակվեն, լավ բերք չեն տա. մանուկները եթե չկրթվեն ու դաստիարակվեն, առաքինություն չեն պտղաբերի»: Երբ խոհեմ մարդը հասարակության համար մեծ գործ է կատարում, չի պարծենում ու այն հռչակում` մարդկանցից գովեստ ստանալու համար, այլ մոռանում է և ջանում առավել մեծ բարիքներ գործել ամենքին…
Այսպես, տասնամյակների պատմություն ունեցող մեր դպրոցում կրթված բազում աշակերտներ բարձր են պահել հարազատ դպրոցի անունն ու վաստակաշատ ուսուցիչների պատիվը: Ես համոզված եմ, որ այսուհետևս մեր դպրոցը կլինի կրթության և հայրենասիրության դարբնոց, դեպի ուր կձգտեն նորանոր սերունդներ…